«Անհավանական անակնկալ». ի՞ նչ է նվիրել Սոբչակը Բոգոմոլովին

Օրերս Կոնստանտին Բոգոմոլովը նշում էր իր 45-ամյակը: Այդ օրը նա բազմաթիվ շնորհավորանքներ ու նվերներ էր ստացել ընկերներից ու գործընկերներից, սակայն ամենասպասված անակնկալը երեկոյան նրան մատուցել է սիրելի կինը` Քսենիա Սոբչակը:
Սոբչակն ամուսնուն հրավիրել էր տանիք, որտեղ փոքրիկ խնջույք էր կազմակերպել: Խնջույքին ներկա էին աստղերի մտերիմներն ու հարազատները:

Հավաքույթի ընթացքում Քսենիան նաև ցուցադրել է իր հեղինակային ֆիլմը հենց Կոնստանտինի մասին, որն անչափ հուզել էր թե’ հոբելյարին, թե՛ ներկա հյուրերին:
«Դու գիտես սիրել»,- երեկոյի ավարտին ասել է Սոբչակը` գերադասելով մաղթանքներն ասել ամուսնուն անձամբ, չցանկանալով հրապարակայնորեն շնորհավորել նրան: