Եվս մեկ հոլիվուդյան աստղ խոստովանել է, որ վարակված է եղել կորոնավիրուսով

Ինչպես հայտնի է դարձել Daily Telegraph-ին, Օսկարակիր ռեժիսոր և դերասան Մել Գիբսոնը վարակված է եղել COVID-19-ով։ Աստղը հիվանդությունը ծանր է տարել և համավարակի ամենաթեժ օրերին նույնիսկ հոսպիտալացվել է:

«Ապրիլին նրա թեստը դրական արդյունք ցույց տվեց և նա մեկ շաբաթ անցկացրեց հիվանդանոցում»,- հաստատել է Գիբսոնի ներկայացուցիչը բրիտանական թերթին:

Վերջին շրջանում Գիբսոնը պարբերաբար հայտնվում է քննարկումների կենտրոնում, բայց ոչ բնավ կինոարտադրության գործունեության պատճառով, այլ հակասական հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների: