Միշոն ներկայացրել է «Ծառ» երգի չհանրայնացված մշակումը

Միշոն երկրպագուների դատին է հանձնել արդեն իսկ տարածում գտած «Ծառ» երգի նախկին տարբերակը, որը, ըստ ռեփերի, ապրելու իրավունք ունի:

Երգն արդեն հասանելի է համացանցում: Միշոն Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սերժոյի հավաքած «Ծառ»-ի նախկին բիթը սա էր, իսկ հետո որոշեցինք ձևափոխել, բայց այս տարբերակն էլ իրավունք ունի ապրելու»:

Ռեփերը մի առիթով նշել է, որ հիփ-հոփը հնարած գործիք է, որով կարող ես նվագել այնպես, ինչպես ուզում ես: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է կոտրել հիփ-հոփի վերաբերյալ կարծրատիպերն ու ստեղծել յուրահատուկ մի բան, որը կարող է տարբերվել այլ գործերից: