Դանիլա Կոզլովսկին և Օլգա Զուևան բացառիկ կադրեր են հրապարակել իրենց դստեր հետ

Մարտի սկզբին դերասանուհի, ռեժիսոր Օլգա Զուևան և 35-ամյա դերասան Դանիլա Կոզլովսկին ծնողներ են դարձել։ Զույգը դուստր ունեցել է, որին նրանք յուրահատուկ ու գեղեցիկ անուն են տվել՝ Օդա-Վալենտինա:

Երեկ Զուևան նշում էր իր ծննդյան 33-ամյակը ու այդ օրվա առթիվ բացառիկ կադրեր էր հրապարակել իր չորս ամսական դստեր հետ։ Հիշեցնենք, որը զույգը դեռ երեխայի ծնունդից առաջ տեղափոխվել է Միացյալ նահանգներ ու մինչ օրս բնակվում է այնտեղ։