Երգչուհի Կլավա Կոկային ոստիկանությունն ուզում էր ձերբակալել, հենց նրա ծննդյան օրը

Երեկ երգչուհի և բլոգեր Կլավա Կոկան նշում էր ծննդյան 24-ամյակը: Իր ինստագրամյան միկրոբլոգում նա հրապարակել էր տոնական լուսանկարներ, որոնք, արվել էին վտանգավոր պայմաններում՝ տանիքի վրա։

Նկատելով, որ տանիքին մարդիկ կան՝ ոստիկանության աշխատակիցները շտապել էին կանխել վտանգավոր նկարահանումը։ Ըստ Կլավայի՝ նրան պատրաստվում էին անգամ ձերբակալել: Ինքը՝ Կլավան, չի տվել այլ մեկնաբանություններ, բայց ասել է իր երկրպագուներին․ «Ամեն ինչ լավ է: Լավ է, որ նրանք սիրում են «Покинула чат» երգը»,- հասկացնելով, որ հակամարտությունն ավարտված է: