Սիարան երրորդ անգամ է մայրացել․ հայտնի է փոքրիկի սեռն ու անունը (լուսանկար)

34-ամյա երգչուհի Սիարան իր երկրպագուների հետ կիսվել է բարի լուրով։ Սիրված երգչուհին արդեն երրորդ անգամ մայր է դարձել: Սիարան և նրա ամուսին Ռասել Ուիլսոնը որդի են ունեցել:

Նա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, Ուին: Մայրիկն ու հայրիկը սիրում են քեզ: Ուին Հարիսոն Ուիլսոն 07/23/2020»։ Նորածինը երգչուհու երրորդ իսկ նրա ամուսնու՝ Ռասել Ուիլսոնի երկրորդ երեխան է: Սիարան և Ռասելը միասին դաստիարակում են իրենց երկու տարեկան դստերը՝ Սիենային և երգչուհու ու ռեփեր Future-ի հնգամյա որդուն։