Ե՞րբ կսկսվեն «Ընկերներ» ֆիլմի նկարահանումները

Դևիդ Շվիմերը հայտարարել է «Ընկերներ» ֆիլմի «վերածննդի» մասին, որը մեծ հաջողոթյուններ է ունեցել 1990-ականների վերջում 2000-ականների սկզբում:
Los Angeles Times-ը Los Angeles Times-ի հաղորդմամբ, հատուկ թողարկման նկարահանումներին կմասնակցեն գլխավոր դերակատարներ Ջենիֆեր Էնիսթոնը, Լիզա Կուդրոուն, Քորթնի Քոքսը, Մեթ Լեբլանը, Մեթյու Փերրին:
Նախագծի վրա աշխատանքները պետք է սկսվեին մարտին, բայց բոլոր պլանները խափանվել էին կորոնավիրուսի պատճառով: Շվիմերը պատմել է, որ նկարահանումները կարող են սկսվել օգոստոսի վերջին կամ աշնան սկզբին, երբ «դա անվտանգ կլինի»

Ավելի վաղ Դևիդ Շվիմերը E! News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ չափազանց ոգևորված է սերիալի կազմի վերամիավորման և նոր նախագծի կապակցությամբ։ Ռոս Գելլարի դերակատարը երկրպագուներին հավաստիացրել է, որ փորձելու են արդարացնել նոր նախագծի հետ կապված սպասելիքները։
Նշենք, որ Մանհեթենից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։