Ինչերի՞ միջով է անցել Էլթոն Ջոնի նախկին կինը՝ ամուսնու հայտնիության պատճառով

Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը, բրիտանացի երգչին մեղադրում է ամուսնալուծության պայմանագրում նշված պայմաններին չհետևելու ու դրանք խախտելու մեջ։ Կինը 3 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում արտիստից:
Ռենատա Բլաուելնի ու Էլթոն Ջոնի երջանիկ, ամուսնական կյանքը տևել է ընդամենը 4 տարի, որի ընթացքում Ռենատան մշտապես գտնվել է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Արտիստի նախկին կինը պնդում է, որ այդ ամենը տեղի է ունեցել այն պատճառով, որ Էլթոն Ջոնը խախտել է իրենց միջև եղած  իրավաբանական համաձայնությունը, որն արգելում էր հրապարակային խոսել իրենց ամուսնության մասին։

Փաստաթղթերում, որոնք հանձնվել են բարձրագույն դատարան, Բլաուելի իրավաբանները հայտարարել են, որ կինը ստիպված է եղել փոխել անունն ու արտաքինը, ինչպես նաև թաքնվել հանրությունից։
Ընկերների պնդմամբ՝ Էլթոն Ջոնը ցնցված է ամուսնալուծությունից 30 տարի անց Ռենատայի այս հայտարարարությամբ։