Մադոննայի նախկին ամուսինը հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում․ մանրամասներ

Մադոննայի նախկին ամուսնուն՝ ռեժսոր Գայ Ռիչիին կես տարով զրկել են վարորդական իրավունքից ղեկին նամակ գրելու պատճառով։
Դա տեղի է ունեցել, երբ ոստիկանությունը բողոք է ստացել հեծանվորդ Մայք վան Էրփի կողմից, ով կարողացել է լուսանկարել Ռիչիին, ով այդ պահին ղեկին նստած նամակ է գրել։
Նշենք, որ հեծանվորդն Մայքն ասես որսում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներին։ Նա պատմել է, որ Լոնդոնում մեկ տարվա ընթացքում 358 վարորդի է «բռնել», որոնք մեքենան վարելիս օգտվել են հեռախոսից։ Նրանց կողմից վճարված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 45 հազար դոլար։ Մայքը վստահ է, որ օգնում է ճանապարհներն առավել անվտանգ դարձնել։