Թոմ Հենքսն ու իր կինը պաշտոնապես Հունաստանի քաղաքացի են դարձել

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, պաշտոնապես Հունաստանի քաղաքացի են դարձել, գրում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ինստագրամյան էջում տեղ գտած հայտարարությանը։

Հունաստանի վարչապետը դերասանների հետ լուսանկար է հրապարակել, որտեղ վերջիններիս ձեռքին Հունաստանի անձնագրեր կան։ Լուսանկարին կից Միցոտակիսը գրել է․ «Թոմ Հենքսը և Ռիտա Ուիլսոնն այժմ Հունաստանի հպարտ քաղաքացիներ են»։

Հայտնի է, որ Հունաստանի քաղաքացիություն է տրվել նաև Հենքսի երեխաներին՝ 42-ամյա Քոլինին, 38-ամյա էլիզաբեթին, 29-ամյա Չեթին և 24-ամյա Թրումանին։

Նշվում է, որ Հենքսը և Ուիլսոնը տարիներ շարունակ իրենց հանգիստը Հունաստանում են անցկացրել, իսկ Ուիլսոնի մայրն ապրում է Հունաստանին սահմանակից Ալբանիայում։ Զույգը հունական Անդիփարոս կղզում 2004 թվականին հողատարածք է գնել և շքեղ ամառանոց կառուցել այստեղ։