Լողավազանում, գինով լի բաժակը ձեռքին Քրիստինա Ագիլերան երգել է երկրպագուների համար

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր Քրիստինա Ագիլերան երգել է Ինստագրամի իր 6․8 միլիոն հետևորդների համար: Աստղն իր երկրպագուներին ներկայացել է լողավազանում՝ ձեռքին գինով լի բաժակ:

39-ամյա աստղը նման համարձակ տեսքով երգել է Lady Marmalade հիթը:

Արևից նա պաշտպանվել է լայնեզր գլխարկով և արևապաշտպան ակնոցով: «Ես զգում եմ, որ երբեք այդպես չեմ երգել»,- կատակել է երգչուհին:

Երկրպագուներին զվարճացրել է Ագիլերայի կատարումը, ովքեր անտարբեր չեն մնացել և իրենց հերթին կատակներ և հումորային գրառումներ են կատարել տեսանյութի մեկնաբանության բաժնում: