«Կարող եք մտածել այն, ինչ ուզում եք». Րեշետովան ակնարկել է, թե ինչու է առանց Տիմատիի հանգստանում

24-ամյա Անաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ վերջին ամիսները նրա համար հեշտ չեն եղել:

Ինստադիվան իր ու Տիմատիի որդու՝ Ռատմիրի հետ միասին հանգստանում է Կոտ դ’Ազուրում: Սակայն ռեփերն ընտրել է բոլորովին այլ հանգտի վայր ու մեկնել Հունաստան: Նրա հետ է նաև իր ու Ալյոնա Շիշկովայի վեցամյա դուստրը` Ալիսան: Գաղտնիք չէ, որ Տիմատիի հայրը ջերմ հարաբերությունների մեջ է Ալյոնայի հետ, իսկ Անաստասիային այդպես էլ չկարողացավ ըդնունել: Անաստասիան անկեղծացել է ուր լուսանկարին կից գրել. «Անցած ամիսների ընթացքում իմ կյանքում տեղի են ունեցել մի շարք շատ տհաճ իրադարձություններ, որոնք հանգեցրին ոչ այնքան բարենպաստ հուզական վիճակի: Շուտով ես կորցրի ներդաշնակությունս, նորմալ քունը և սկսեցի ապրել այն մտքով, թե ինչպես արագ փախչել փոշոտ մայրաքաղաքից: Հիմա մեր արձակուրդը տեղի է ունենում մի փոքր այլ ձևաչափով, քան նախկինում: Դուք կարող եք մտածել այն, ինչ ուզում եք, բայց դա անհրաժեշտ է, և ես դա գիտեմ»: