Մահացել է Դեյվիդ Բոուիի լեգենդար հագուստների հեղինակ, դիզայներ Քանսայ Յամամոտոն

Այսօր հայտնի դարձավ, որ Ճապոնիայում մահացել է հայտնի դիզայներ Քանսայ Յամամոտոն` 76 տարեկան հասակում: Դիզայները մահացել է հուլիսի 21-ին, բայց հարազատները այդ մասին չէին հաղորդել մամուլին: Այսօր այս տեղեկությունը հաստատել է դիզայների դուստրը` դերասանուհի Միրայ Յամամոտոն: Վերջին ամիսներին Քանսայը պայքարում էր սուր լեյկոզի դեմ: Ըստ հարազատների` նա մահացել է շրջապատված իր ընտանիքով ու հանգիստ միջավայրում:

Յամամոտոն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 70-ական թվականներին, երբ նա սկսեց համագործակցել երգիչ Դեյվիդ Բոուիի հետ ու նրա համար ստեղծեց լեգենդար կոտյումներ, որոնցով երգիչը ելույթներ էր ունենում ու նկարահանվում: Յամամոտոն համագործակցել է նաև Էլթոն Ջոնի և Սթիվի Ուանդերի հետ: