Նաստյա Իվլեևան ու Էլջեյը վարակվել են կորոնավիրուսով

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում շարունակում է աճել: Հեռուստահաղորդավարուհի և բլոգեր Անաստասիա Իվլեևան իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ամուսնու՝ ռեփեր Էլջեյի հետ վարակվել է կորոնավիրուսով։

«Ամուսինս ու ես հիվանդացել ենք COVID-19-ով։ Հիշեցնում եմ, որ վիրուսը չի անհետացել, պետք է զգույշ լինել։ Մեր հիվանդության մանրամասները, ախտանշանները և այլ մանրամասներ կպատմեմ ավելի ուշ՝ հաջորդ գրառման մեջ», — հայտնել է հեռուստահաղորդավարուհին:
Երկրպագուներին նրա այս գրառումն անչափ անահանգստացրել է, նրանք գրառման մեկնաբանությունների բաժնում զույգին մաղթել են շուտափույթ ապաքինում և խնդրել են տեղյակ պահել իրենց հիվանդության ընթացքից։