Սանդրա Բալոքը դարձավ 56 տարեկան. դերասանուհու հայտնի մտքերը

Սանդրա Բալոքը հոլիվուդյան ամենահայտնի դերասանուհիներից և բարերարներից մեկն է: Նա ստացել է բոլոր հեղինակավոր մրցանակները, այդ թվում «Օսկար» և «Ոսկե գլոբուս»: Սիրված դերասանուհին այսօր նշում է իր ծննդյան 56-րդ տարեդարձը: Տոնական օրվա առթիվ որոշել ենք հիշել տարբեր հարցազրույցների ժամանակ Սանդրայի կողմից արված արտահայտությունները, որոնք մինչ օրս հիշում են նրա երկրպագուները:

«Սկիզբը սովորաբար սարսափելի է, վերջը սովորաբար տխուր է, միայն դրանց միջև կատարվածն է կյանքին իմաստ տալիս»:

«Միշտ ընտրեք այնպիսի մարդկանց, ովքեր ձեզնից ավելի լավն են: Շրջապատեք ձեզ ուժեղ անհատականություններով, ովքեր ունակ են մարտահրավեր նետել ձեզ, ովքեր ձեզանից ավելի խելացի են: Ողջ կյանքում ուսանող եղե’ք, սովորե’ք»:

«Իմ կյանքն այնքան գեղեցիկ է, որ ես չեմ համաձայնի հետ տալ ժամանակը, նույնիսկ եթե ինձ լավ վճարեք»:

«Հաջողությունը գալիս է շատ փշոտ փաթեթավորմամբ: Դուք դա ընդունում եք, թե ոչ, կախված է միայն ձեզանից»:

«Ինձ համար տարօրինակ է, երբ աննորմալ է համարվում այն կինը, ով երբեք չի ամուսնացել և ոչ թե նա, ով դա արել է ութ անգամ»:

«Շտապողականությունը կյանքդ թունավորելու լավագույն միջոցն է»: