ԱՄՆ-ում բնակություն հաստատած Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը ժամանել են Հայաստան

Դերասան Մովսես Երեմյանն ու իր կինը՝ պարուհի Աննա Սիմոնյանը, Հայաստանում են: Աննան որդու հետ լուսանկարներ է հրապարակել Եղվարդում գտնվող ամառանոցից:

Նշենք, որ զույգն այժմ ապրում է Միացյալ Նահանգներում: Նրանց որդին՝ 2-ամյա Անրին, ծնվել է ԱՄՆ-ում: Փոքրիկի ծննդից որոշ ժամանակ անց զույգը բնակություն հաստատեց օվկիանոսից այն կողմ: