Անդրեյ Կոնչալովսկու «Дорогие товарищи» ֆիլմը ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր ծրագրում

Չնայած կորոնավիրուսի համավարակին, Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կկայանա: Այն կանցկացվի սեպտեմբերի 2-ից 12-ը: Այսօր նրա կազմակերպիչները հայտարարեցին փառատոնի հիմնական ծրագիրը, որում ներառված է նաև 82-ամյա ռուս ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Дорогие товарищи» ֆիլմը:

Ֆիլմը, որն այս տարվա աշնանը կբարձրանա Ռուսաստանի կինոթատրոնների էկրաններին, պատմում է 1962-ին Նովոչերկասկում անցկացված ցույցը ցրելու ընթացքում տեղի ունեցած դեպքերի մասին: Այդ իրադարձությունների ընթացքում 26 մարդ զոհվեց, ևս 87-ը վիրավորվեցին: Երկար ժամանակ այս իրադարձությունների մասին բոլորը լռում էին և միայն 1980-ականների վերջին սկսեցին հրապարակումներ արվել այդ մասին: