Եգիպտացի բլոգերին 2 տարով ազատազրկել են

TikTok-ում հրապարակված տեսանյութի պատճառով Եգիպտոսում 22-ամյա հայտնի բլոգեր Մավադ Ալ-Ադհամին ենթարկվել է երկու տարի ազատազրկման:
Աղջիկը տեսանյութի մեջ նշել է, որ աղջիկները կարող են ծանոթանալ տղամարդկանց հետ` օգտվելով բջջային հավելվածներից, ինչի պատճառով էլ աղջկա դեմ դատական գործ է հարուցվել:
2 միլիոն հետևորդ ունեցող բլոգերին մեղադրել են անբարոյականություն ու այլասերում տարածելու մեջ:
Նրա հետ TikTok-ում հանդես են եկել նաև երկու ընկերուհիները, սակայն վերջիններիս չեն ազատազրկել, այլ տուգանել են 18 հազար դոլարով: