Ինչո՞ւ է Ջոն Տրավոլտան որոշել հեռանալ կինոյից

Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ  մահացել է դերասան Ջոն Տրավոլտայի կինը: Վերջինիս մահվան պատճառը եղել է կրծքի քաղցկեղը, որի դեմ նա պայքարել է տարիներ շարունակ:
Իր ինստագրամյան էջում Տրավոլտան հայտնել է, որ մտադիր է ավարտել դերասանական կարիերան կնոջ՝ Քելլի Պրեստոնի մահից հետո:
«Ես ցանկանում եմ դադար վերցնել, որպեսզի լինեմ իմ երեխաների կողքին, ովքեր կորցրել են իերնց մորը, ուստի հայցում եմ ձեր ներողամտությունը, որովհետև երկար ժամանկ դուք իմ մասին ոչինչ չեք լսի»,- գրել է Տրավոլտան: