Ծնվել է Սոֆի Թերների և Ջո Ջոնասի առաջնեկը

Ինսայդերը լրատվամիջոցներին հայտնել է, որ ծնվել է «Գահերի խաղը» սերիալի աստղի` Սոֆի Թերների և երգիչ Ջո Ջոնասի առաջնեկը: Աստղային զույգը դուստր է ունեցել, ում անվանել է Ուիլլա:
Փոքրիկը լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսի լավագույն ծննդատներից մեկում: Աստղային ծնողները դեռ չեն ցանկանում խոսել իրենց դստեր մասին, սակայն նրանց մոտ կանգնած աղբյուրը հավատացնում է, որ թե՛ Ոիլլան, թե՛ Սոֆին, թե՛ Ջոն իրենց լավ են զգում և ինքնամեկուսացած են:
Ինսայդերը նաև հայտնում է, որ Ջոնասն ամբողջ ազատ ժամանակը նվիրում է կնոջն ու նորածին դստերը։ Նրա խումբը՝ «Jonas Brothers»-ը, կորոնավիրուսի պատճառով չեղարկել է համերգը Լաս Վեգասում։