BTS-ը նոր երգ ու տեսահոլովակ կթողարկի

Օրերս VLive-ով տեղի ունեցած ձայնային ուղիղ եթերի ընթացքում BTS խմբի տղաները խոսել են իրենց գալիք ալբոմի մասին, նշելով, որ թեև այն պլանավորում են թողարկել այս տարվա երկրորդ կեսին, սակայան խմբի երկրպագուներին՝ Արմիներին, անակնկալ է սպասվում։

Օգոստոսի 21-ին BTS-ը նոր սինգլ կթողարկի, որն ակտիվ ամառային երգ կլինի անգլերենով։

Նշենք նաև, որ BTS-ը նոր ռեալիթի շոու է թողարկում, որի թիզեր պաստառն արդեն հասանելի է համացանցում:

Շոուն, որն օգոստոսի 19-ից կցուցադրվի JTBC հեռ. ալիքով և կունենա 8 էպիզոդ, կրում է «In The SOOP BTS ver.»/«Անտառում. տարբերակ BTS» անունը:

Այն միասին ու առանձին բուժիչ ժամանակ անցկացնելու մասին ռեալիթի շոու է, որի ընթացքում տղաները կփորձեն բացահայտել իրենց ու բնությունը, պարզապես հանգստանալ ու իրենց հոբիներով զբաղվել:

Շոուն և դրա կադրից դուրս ու չհրապարակված էպիզոդները հասանելի կլինեն նաև Weverse-ում: