Չորս արդյունավետ բնական միջոց գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար

Միգրենն ու գլխացավերը կարող են շատ տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում շատերն անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում: Նման դեղերը շատ արդյունավետ են ու կարճ ժամանակում մեղմում են ցավը, սակայն միևնույն ժամանակ դրանք լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դեղորայքից և փորձել ազատվել ցավի փորձված բնական միջոցների օգնությամբ։

Aif.ru կայքը ներկայացրել է չորս արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել ցավն առանց վնասակար դեղամիջոցների։

  • 1 ճաշի գդալ չորացրած կամ թարմ տատրակին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թողնել կես ժամ թրմվի։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ։ Դեղամիջոցը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ  սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել ոչ շատ թույլ կրակին ու եփել 15 րոպե։ Ստացված եփուկը քամել և ընդունել օրական երեք անգամ ¼ բաժակ։
  • 6 ճաշի գդալ մանրացրած խնկածաղկին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, ողնել մի փոքր թրմվի, այնուհետև  ստացված հեղուկը խմել օրվա ընթացքում որպես թեյ։
  • 1 ճաշի գդալ սամիթի սերմերին ավելացնել 300 մլ եռման ջուր ու թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական երեք անգամ 1/2 բաժակ։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: