Վալերի Մելաձեի նախկին կինը առաջին անգամ խոսել է իրենց թունավոր հարաբերությունների մասին

Իրինա Մելաձեն խոսել է իր ու Վալերի Մելաձեի թունավոր հարաբերությունների մասին: Իրինան հազվադեպ է կիսվում իր անձնական կյանքի մանրամասներով: Այնուամենայնիվ, նա այժմ փորձում է խորհուրդ տալ կանանց ՝ հիմնվելով իր փորձի վրա:

Իրինայի հետ 20 տարվա կյանքից հետո արտիստը բաժանվեց նրանից ու ամուսնացավ երգչուհի Ալբինա Ջանաբաևայի հետ: Բայց նրանց սիրավեպը սկսվել էր դեռ այն ժամանակ, երբ Վալերին դեռ ամուսնացած էր: Իրինան շատ զայրացած ու վիրավորված էր, բայց այժմ նա պատրաստ է խոսել այս թեմայի շուրջ:

«Շատ ամուսնացած կանայք, լինելով թունավոր հարաբերությունների մեջ, վախենում են միայնակ մնալ, անգամ եթե այդ հարաբերությունները սպառել են իրենց: 40 տարեկանից հետո կանայք ավելի միտված են այս կործանարար զգացողությանը, քանի որ նրանք արդեն երեխաներ ունեն և իրենց այդքան էլ երիտասարդ չեն զգում: Ես նույնպես զգացել եմ այդ ամենը», – խոստովանել է Իրինա Մելաձեն: