Ինչպե՞ս երկրպագուները Նաստյա Իվլեևային համոզեցին վերադառնալ «Орел и решка» նախագիծ

Նաստյա Իվլեևան վերադառնում է «Орел и решка» նախագիծ: Նա այդ որոշումը կայացրել է իր ինստագրամյան հետևորդների շնորհիվ: Մինչ 29-ամյա Նաստյա Իվլեևան, իր 26-ամյա ամուսնու՝ Էլջեյի հետ տնային պայմաններում մեկուսացած բուժվում է կորոնավիրուսից, նրա հետևորդներն արդեն որոշել են, թե ինչով պետք է զբաղվի հաղորդավարուհին ապաքինվելուց հետո:

Նախօրեին, պատասխանելով իր երկրպագուներից մեկի հարցին, թե երբ Իվլեևան կվերադառնա «Орел и решка» նախագիծ, նա կատակով ասաց, որ եթե իր լուսանկար 500 հազարից ավելի մեկնաբանություն հավաքի, նա կմասնակցի ծրագրի նոր սեզոնին: Նաստյան անգամ չեր պատկերացնում, որ իր երկրպագուներն այդ հայտարարությանը լուրջ կվերաբերեն, բայց դա արդեն իրականություն է: Հաղորդավարուհու լուսանկարը ռեկորդային թվով մեկնաբանությունների է արժանացել ու Նաստյան շուտով կհայտնվի նախագծի նոր եթերաշրջանում: