Միխայիլ Եֆրեմովը չի ընդունել մահվան ելքով ավտովթարում իր մեղքը

Ռուս դերասան Միխայիլ Եֆրեմովը չի ընդունել մահվան ելքով ավտովթարում իր մեղքը: Այս մասին հայտնել է մահացածի ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին։

Դերասանն օգտվել է ՌԴ Սահմանադրության 51-րդ հոդվածից, որը թույլ է տալիս չվկայել ինքդ քո դեմ։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին դերասանը, գտնվելով իր մեքենայի ղեկին, դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Լադա» մակնիշի մեքենայի, որի վարորդը՝ առցանց խանութի առաքիչ Սերգեյ Զախարովը, ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում։ Վթարի պահին Եֆրեմովը գտնվել է ոչ սթափ վիճակում է եղել։ Այժմ դերասանը տնային կալանքի տակ է, նրան 5-12 տարվա ազատազրկում է սպառնում։