Նոր հաղորդում` Գարիկ Մարտիրոսյանի կնոջ մասնակցությամբ

Շուտով յութուբյան «Gazgolder» ալիքի եթերում արդեն հասանելի կլինի «Конечно, Вася!» հաղորդումը, որը կունենա երեք հաղորդավարուհի` Յուլյա Բարանովսկայան, հումորիստ Նատալյա Կրասնովան և Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։
Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է Բարանովսկայան:

«Նատաշայի ու Ժաննայի հետ հանդիպել են տղամարդկային տարածքում, ճակատագրի հեգնանքով՝ ֆուտբոլային դաշտում։ Իսկ հիմա մենք արդեն «կհարվածենք» արտահայտություններով։ Կանանց նման ու տարբեր կերպ քննարկեցինք մեզ համար արդիական թեմաներ։ Իսկ մեր առաջին հերոսն, իհարկե, Վասյա Վակուլենկոն է, որը հայտնի է Բաստա կեղծանվամբ։ Հյուրի հետ խոսելը իմն է, գիտեք»,- Instagram-ում գրել է Բարանովսկայան։