Շակիրայի և Ջեյ Լոյի մասնակցությամբ տպավորիչ շոուն նոմինացվել է «Էմմի»-ի չորս անվանակարգում

Այս տարվա Սուպերբոուլի՝  ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղի մեկնարկից առաջ տեղի ունեցած տպավորիչ շոուն, որի աստղերն են եղել արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից երկուսը՝ Շակիրան և Ջենիֆեր Լոպեսը, առաջադրվել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի:

«Հենց նոր Ջեյ Լոյից իմացա, որ մեր Սուպերբոուլի շոուն առաջադրվել է «Էմմի»-ի չորս անվանակարգում: Դա ուղղակի հրաշալի է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այդ ամենն իրականություն դարձրին»,-իր ինստագրամյան էջում գրել է Շակիրան:

Հիշեցնենք, որ երգչուհիների մասնակցությամբ շոուն ոչ պակաս տպավորիչ է եղել, քան բուն մարզական միջոցառումը: Սկզբում Hard Rock Stadium մարզադաշտ էր դուրս եկել Շակիրան՝ ալ կարմիր Peter Dundas մինի զգեստով, որի վրա երկու միլիոն Swarovski բյուրեղ է եղել: Կրքոտ երգչուհին կատարել էր իր ամենահայտնի հիթերը, այնուհետև էստաֆետը փոխանցվել էր Ջենիֆեր Լոպեսին, որը ներկայացել էր Versace կաշվե բոդիով՝ 130 պարողների ուղեկցությամբ:

Այնուհետև Լոպեսը զգեստափոխվել էր և երկրպագուներին զարմացրել ձողի վրա պարային հմուտ շարժումներով:

Վերջում երգչուհիները միասին կատարել էին Շակիրայի Waka Waka-ն, ինչպես նաև Լոպեսի Let’s Get Loud-ը:

SUPER BOWL: Jennifer Lopez, Shakira put on one hot halftime show ...

Missed seeing Shakira and J. Lo at Super Bowl halftime? Watch the ...

Jennifer Lopez, Shakira 'Get Loud' at Super Bowl 2020 Halftime ...Having a swinging good time: Lopez flawlessly descended down the poleMaking her mark: The Love Don't Cost A Thing singer dazzled viewers in a satin pink skirt