Շերոն Սթոունն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունն Ինստագրամի իր օգտահաշվում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել։

Սև-սպիտակ լուսանկարում 62-ամյա դերասանուհին թաց վարսերով է և առանց դիմահարդարման։

«Եկեք բարձրացնենք մեկս մյուսին»,- լուսանկարին կից գրել է հավերժ երիտասարդ Սթոունը։

Լուսանկարը դերասանուհին հրապարակել է #WomenSupportingWomen հանրահայտ «չելենջ»-ի շրջանակներում, երբ աստղերը տեղադրում են իրենց սև-սպիտակ լուսանկարները՝ ի աջակցություն կանանց։