Ովքե՞ր են Բրուքլին Բեքհեմի հարսանյաց արարողության գլխավոր հյուրերը

21-ամյա Բրուքլին Բեքհեմն ու 25-ամյա Նիկոլ Պելտցը, ովքեր վերջերս ես նշանադրվել, արդեն պատրաստվում են գալիք հարսանիքին: Ինսայդերը հայտնել է լրատվամիջոցներին, որ զույգն արդեն կազմել է հյուրերի ցանկը, որը գլխավորում են Սասեքսի նախկին դուքսերը` Մեգանն ու Հարրին:

Աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հավատացնում է, որ Բրուքլինի ծնողները` Վիկտորյան ու Դևիդը ցանկանում էր, որպեսզի իրենց որդու հարսանիքը լինի տասնամյակի լավագույն խնջույքներից մեկը:
Հարսանյաց հանդեսի վրա ծախսվելու է մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, ինսայդերի հավաստմամբ` հնարավոր է, որ երիտասարդներն ունենան երկու հարսանյաց խնջույք: