Վյաչեսլավ Զայցևի առողջական վիճակը գնալով վատթարանում է. մանրամասներ

Տատյանա Միխալկովան այցելել է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող նորաձևության դիզայներ Վյաչեսլավ Զայցևին:

Դժբախտաբար, դիզայների համար օրեցօր ավելի ու ավելի դժվար է ինքնուրույն տեղաշարժվելը: 82-ամյա Վյաչեսլավ Զայցևը առողջական ծանր վիճակում է: Դիզայներն ի վիճակի չէ անգամ բարձրանալ սանդուղքներով: Այդ մասին Միխալկովան հայտնել է լրատվամիջոցներին: