Տիմատիի մայրը վախենում է թոռնուհու ապագայի համար

Ռեփեր Տիմատիի մայրը` Սիմոնան, հաճախ է ինստագրամյան հետևորդների հետ կիսվում 6-ամյա թոռնուհու կյանքից մանրամասներով: Այս անգամ նա որոշել է պատմել բոլորին Տիմատիի և նրա հոր հարաբերությունների մասին: Սիմոնայի պնդմամբ` Տիմատին շատ է սիրում դստերն ու իր ողջ ժամանակը նվիրում է նրան: Փոքրիկ Ալիսան էլ իր հերթին հայրիկից մեկ քայլ այն կողմ չի գնում, սակայն Սիմոնան վախենում է, որ ապագայում նրանք կարող են լուրջ խնդիրներ ունենալ, քանզի երկուսն էլ նման բնավորություն ունեն:

«Չգիտեմ, թե ինչպես կդասավորվեն նրանց հարաբերությունները: Նրանց բնավորությունները շատ նման են»,- կիսվում է երկրպագուների հետ ռեփերի մայրը:
Նա նաև հավելում է, որ Տիմատին ու Ալիսան շատ պետք է աշխատեն, որպեսզի սովորեն միմյանց հետ ճիշտ շփվել և միմյանց լսել: