Black Star-ը լքելուց հետո այժմ որտե՞ղ է աշխատում Տիմատին

Օրեր առաջ պարզ դարձավ, որ Տիմատին հեռանում է Black Star-ից, իսկ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ռեփերը հիմնել է «Ракета» անվամբ նոր ընկերություն։ Նա այդ ընկերությունը ստեղծել է Black Star-ից հեռանալուց ընդամենը 5 օր առաջ։
Լրագրողներին Տիմատին խոստացել է բացահայտել կոմերցիոն բոլոր գաղտնիքները, երբ կվերադառնա երկար սպասված արձակուրդից։
Նշենք, որ իր ինստագրամյան էջում Տիմատին անձամբ էր հայտնել, որ լքում է Black Star-ը։ Որպեսզի չտարածվեն աղավաղված լուրեր, նա որոշել էր տալ սպառիչ պատասխան, թե ինչու է կայացրել այդ որոշումը: Հրապարակման մեջ նա նշել էր, որորոշումը պատահական չէ և ինքն արդեն երկար ժամանակ է, ինչ ուզում է միայնակ առաջ շարժվել: