Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդու ռոմանտիկ գրառումն ու անակնկալը սիրելիին

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, հրապարակել է հուզիչ լուսանկարներ, որտեղ իր սիրելիին՝ Նիկոլա Պելցին, ամուսնության առաջարկություն է արել: Լուսանկարը Բրուքլինը տեղադրել է իր Ինստագրամում:

Աստղային զույգի 21 տարեկան տղան առաջարկության ժամանակ ծնկի է իջել ընտրյալի առջև, ով, ի դեպ, նաև ամերիկացի հայտնի միլիարդատիրոջ դուստր է: Բրուքլինը սիրեցյալին նվիրել է 350 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մատանի:

Կրտսեր Բեքհեմը խոստովանել է, որ իրեն առանձնահատուկ է զգում Նիկոլայի կողքին. «Ես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց քեզ: Դու ստիպում ես, որ ես ինձ առանձնահատուկ զգամ և անընդհատ ծիծաղեմ: Ես միշտ հոգ կտանեմ քեզ համար և միշտ կլինեմ քո հենարանը»:

Հուզիչ գրառմանը Նիկոլան արձագանքել է մեկնաբանությամբ: «Ես այնքան սիրահարված եմ քեզ, որ կարծես սիրտս պատրաստ է պայթել»,- գրել է դերասանուհին: