Ինչպե՞ս նիհարել քնած ժամանակ. խորհուրդներ մասնագետներից - Showbiz.am

Ինչպե՞ս նիհարել քնած ժամանակ. խորհուրդներ մասնագետներից

By

Բոլորն էլ գիտեն, որ օրգանիզմը կարող է կալորիաներ վատնել անգամ քնած ժամանակ, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ օրգանիզմի այս առանձնահատկությունը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ազատվել ավելորդ քաշից: Փորձագետները ներկայացրել են՝ թե ինչպես պետք է քնի մարդը, որպեսզի վատնի բավարար քանակությամբ կալորիա նիհարելու համար:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ առավել շատ էներգիա մարդը վատնում է քնած ժամանակ, ինչը նշանակում է, որ կալորիաներն այրվում են քնի արագ փուլի ընթացքում, որի ժամանակ կոպերով ծածկված աչքերը բավական արագ շարժվում են: Բանն այն է, որ այդ ընթացքում գլխուղեղը շատ ակտիվ է աշխատում և գլյուկոզա է պահանջում: Բացի այդ, այդ ընթացքում արագանում է նաև սրտի աշխատանքը և բարձրանում է զարկերակային ճնշումը», — գրում է «АиФ» պարբերականը:

Քնի ընթացքում օրգանիզմը զբաղվում է կորուստների վերականգնմամբ: Օրինակ՝ օրվա ընթացքում մարզվելու դեպքում գիշերն օրգանիզմը կփորձի վերականգնել մկանային հյուսվածքները, իսկ որևէ վնասվածքի դեպքում էներգիան կուղղվի հյուսվածքների ամբողջականության արագ վերականգնմանը: Քնի պակասի դեպքում մարդու օրգանիզմը պարզապես չի հասցնի վերականգնվել և մարզումների ժամանակ գործադրած ջանջերն անարդյունավետ կլինեն: Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողների համար լիարժեք քունը շատ մեծ նշանակություն ունի:

Քանի կալորիա է մարդը վատնում քնած ժամանակ

Քնի մեկ ժամվա ընթացքում 60 կգ կշռող մարդու օրգանիզմը վատնում է մոտ 38 կկալ: Ընդ որում՝ այս ցուցանիշը կախված է նաև քնի փուլից: Սա նշանակում է, որ բավական երկար քունը կօգնի այրել զգալի կալորիա:

Մասնագետների խոսքով՝ եթե անընդհատ ի հայտ է գալիս հոգնածության ու մշտական քաղցի զգացում, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրներ, ապա հարկավոր է մտածել՝ արդյոք ճիշտ եք քնում, և ինչպիսին է քնի որակը: Արդեն իսկ ի հայտ եկած խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու ազատվել դրանից, քանի որ հակառակ դեպքում ոչ միայն չի հաջողվի նիհարել, այլև կարող են ի հայտ գալ էլ ավելի լուրջ խանգարումներ, որոնք բացասաբար կանդրադառնան կյանքի որակի վրա և կհանգեցնեն բացասական ռեակցիաների ու բարդությունների:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է»․ Շոն Պեն

Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով ու հավատքով հաղթելու ենք: Հաղթում ենք»․ դերասան Կարո Հովհաննիսյանը նույնպես Արցախում է (լուսանկար)

Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկարներ է հրապարակել Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց և մակագրել. «Թիկունքից մինչև առաջնագիծ Աստծով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից ստացված հասույթը փոխանցել է «Հայերի ասամբլեայի» հիմնադրամին՝ Արցախի երեխաներին օգնելու համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր առաջիկա համերգից...
Ավելին