Վալերի Մելաձեի դուստրը նոր ընտրյալ ունի. երգիչը հավանության է արժանացրել այդ ընտրությունը

2017 թվականին հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ավագ դուստրը` Ինգան, ամուսնացել էր ծագումով մարոկկացի լրագրող Նուրի Վերգեսի հետ: Մինչ ամուսնությունը նրանք 10 տարի հանդիպում էին: Այնուամենայնիվ, նրանց ամուսնությունը երկար չտևեց. անցյալ տարի նրանք բաժանվեցին: Բայց այժմ 29-ամյա Ինգայի սիրտը կրկին զվաղված է:

Ինգան հանդիպում է N3 Design դիզայնի ստուդիայի ստեղծագործական տնօրեն և համահիմնադիր Դենիս Դավիդովի հետ: Այժմ սիրահարներն իրենց ընկերների հետ հանգստանում են Կրասնայա Պոլյանայում: Ինգա Մելաձեն արդեն մի քանի ամիս է հանդիպում է Դավիդովի հետ: Նման եզրակացության կարելի է գալ Դենիսի Ինստագրամի էջին նայլեիս, որտեղ նա սիրելիի հետ մարտ ամսից սկսած լուսանկարներ է հրապարակում:

Ասում են, որ Ինգան արդեն իր նոր ընտրյալին ծանոթացրել է հոր հետ ու երիտասարդը Վալերի Մելաձեին դուր է եկել: Դավիդովը ընկերացել է նաև Ինգայի մոր` Վալերի Մելաձեի նախկին կնոջ հետ: Ինգան, ով գրեթե երբեք անձնականի մասին չի խոսում, դեռ չի պատմում իր նոր հարաբերությունների մասին, բայց ընկերոջ կողքին շատ երջանիկ և սիրահարված է թվում: