«Էմմի» մրցանակաբաշխության կազմակերպիչները խոստացել են տոնական և անվտանգ առցանց շոու

Երեքշաբթի օրը «Էմմի» 72-րդ մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարեցին  մասնակցների անունները, բայց այս տարի մենք կարմիր գորգի վրա աստղերի չենք տեսնի: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով, ցուցադրությունը կանցկացվի առցանց: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն այս մասին հայտարարել են նախօրեին:

«Ինչպես հավանաբար կռահեցիք, մենք չենք պատրաստվում ձեզ խնդրել, որ սեպտեմբերի 20-ին ներկայանաք Լոս Անջելեսի Microsoft թատրոն: Սա կլինի այս տարվա հեռուստատեսային արդյունաբերության ամենատպավորիչ գիշերը: Մենք ինքներս կգանք ձեզ մոտ»,- հաղորդվում է նրանց պաշտոնական նամակում: Պրոդյուսերներն այժմ ակտիվորեն աշխատում են վիրտուալ արարողության կազմակերպման ուղղությամբ: