Էշլի Գրեմը նկարահանվել է լողազգեստների գովազդում ծննդաբերությունից 6 ամիս անց

Որդու ծննդից 6 ամիս անց 32-ամյա մոդել Էշլի Գրեմը որոշել է վերադառնալ մոդելային բիզնես ու նկարահանվել է Swimsuits For All բրենդի լողազգեստների նոր հավաքածուի գովազդում:
Այս անգամ լուսանկարիչը եղել է հենց Գրեմի ամուսինը` Ջասթին Էրվինը: Նկարահանումներն անցել են հենց Գրեմի առանձնատան բակում: Կադրերը չեն ենթարկվել մշակման, չի օգատգործվել ֆոտոշոփ. դա եղել է Գրեմի հիմնական պահանջը:
«Ես բավականին քաշ էի հավաքել, ու ինձ մոտ առաջացել էին ստրիաներ: Սկզբում ես, իսկապես, ինքս ինձ համոզում էի, որ պետք է ընդունել նոր մարմինն ու նորովի նայել ամեն բանի: Բայց այս ֆոտոշարքից հետո ես ինձ չափազանց ուժեղ ու համարձակ եմ զգում: Ես տեսա, որ լավ տեսք ունեմ: Ես մայր եմ, և սա իմ նոր մարմինն է»,- իր ինստագրամյան էջում հրապարակելով նոր ֆոտոշարքը` գրել է Էշլի Գրեմը: