Ինչպե՞ս նիհարել քնած ժամանակ. խորհուրդներ մասնագետներից

Բոլորն էլ գիտեն, որ օրգանիզմը կարող է կալորիաներ վատնել անգամ քնած ժամանակ, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ օրգանիզմի այս առանձնահատկությունը ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ազատվել ավելորդ քաշից: Փորձագետները ներկայացրել են՝ թե ինչպես պետք է քնի մարդը, որպեսզի վատնի բավարար քանակությամբ կալորիա նիհարելու համար:

«Հետազոտությունները ցույց են տվել, որ առավել շատ էներգիա մարդը վատնում է քնած ժամանակ, ինչը նշանակում է, որ կալորիաներն այրվում են քնի արագ փուլի ընթացքում, որի ժամանակ կոպերով ծածկված աչքերը բավական արագ շարժվում են: Բանն այն է, որ այդ ընթացքում գլխուղեղը շատ ակտիվ է աշխատում և գլյուկոզա է պահանջում: Բացի այդ, այդ ընթացքում արագանում է նաև սրտի աշխատանքը և բարձրանում է զարկերակային ճնշումը», – գրում է «АиФ» պարբերականը:

Քնի ընթացքում օրգանիզմը զբաղվում է կորուստների վերականգնմամբ: Օրինակ՝ օրվա ընթացքում մարզվելու դեպքում գիշերն օրգանիզմը կփորձի վերականգնել մկանային հյուսվածքները, իսկ որևէ վնասվածքի դեպքում էներգիան կուղղվի հյուսվածքների ամբողջականության արագ վերականգնմանը: Քնի պակասի դեպքում մարդու օրգանիզմը պարզապես չի հասցնի վերականգնվել և մարզումների ժամանակ գործադրած ջանջերն անարդյունավետ կլինեն: Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողների համար լիարժեք քունը շատ մեծ նշանակություն ունի:

Քանի կալորիա է մարդը վատնում քնած ժամանակ

Քնի մեկ ժամվա ընթացքում 60 կգ կշռող մարդու օրգանիզմը վատնում է մոտ 38 կկալ: Ընդ որում՝ այս ցուցանիշը կախված է նաև քնի փուլից: Սա նշանակում է, որ բավական երկար քունը կօգնի այրել զգալի կալորիա:

Մասնագետների խոսքով՝ եթե անընդհատ ի հայտ է գալիս հոգնածության ու մշտական քաղցի զգացում, ինչպես նաև նմանատիպ այլ խնդիրներ, ապա հարկավոր է մտածել՝ արդյոք ճիշտ եք քնում, և ինչպիսին է քնի որակը: Արդեն իսկ ի հայտ եկած խնդիրների դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու ազատվել դրանից, քանի որ հակառակ դեպքում ոչ միայն չի հաջողվի նիհարել, այլև կարող են ի հայտ գալ էլ ավելի լուրջ խանգարումներ, որոնք բացասաբար կանդրադառնան կյանքի որակի վրա և կհանգեցնեն բացասական ռեակցիաների ու բարդությունների: