Կրիշտիանու Ռոնալդուն հանգիստն է վայելում ընտանիքի հետ իր նոր զբոսանավում

«Յուվենտուսի» հարձակվող, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նոր զբոսանավ է ձեռք բերել:

Ինչպես գրում է Daily Mail-ը՝ զբոսանավը պորտուգալացին ձեռք է բերել 5,5 մլն ֆունտով (6,08 մլն եվրո):

Դրանում կա 5 սենյակ, 6 լոգասենյակ, 2 հանգստյան գոտի, մեծ լաունջ-գոտի, ճաշարան, ժամանակակից խոհանոց ու պատուհաններ՝ ամբողջ երկայնքով, որոնցից բացվում են դեպի ծովը նայող տեսարաններ:

Ռոնալդուն այդ զբոսանավից լուսանկարներ է տեղադրել ինստագրամյան իր էջում, որտեղ նա ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի ու 4 երեխաների հետ է: