Հրապարակվել է Վենետիկի կինոփառատոնի այս տարվա ծրագիրը

Հրապարակվել է Վենետիկի  կինոփառատոնի այս տարվա ծրագիրը: Մանրամասները մրցույթի պաշտոնական կայքում են։ Ժյուրիի կազմի ղեկավարը լինելու է դերասանուհի Քեյթ Բլանշեթը: Մրցութային հիմնական ծրագրում հայտնվել են հետևյալ ֆիլմերը.

1. In Between Dying
2. La Sorelle Macaluso
3. The World to come
4. Nuevo Orden
5. Lovers
6. Dear Comrades
7. Sun Children
8. Pieces Of a Woman

Վենետիկի կինոփառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ավարտվելու՝ 12-ին:
Նշենք, որ ավելի վաղ Վենետիկի 77-րդ կինոփառատոնի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այն չի անցկացվի առցանց ձևաչափով։ Դրա փոխարեն կազմակերպիչները կրճատել են պաշտոնական ծրագրերում ֆիլմերի քանակը, իսկ հիմնական մրցութային ծրագրերում ցուցադրություններն անցկացվելու են անվտանգության բոլոր միջոցառումները հաշվի առնելով, որպեսզի թույլ չտրվի կորոնավիրուսի տարածումը։