Նաստյա Իվլեևան իրականացրել է իր նվիրական երազանքն ու լուսանկարվել դրա հետ

Հաղորդավարուհի Նաստյա Իվլեևան իր երկրպագուների հետ կիսվել է ուրախալի նորությամբ: Իվլեևան իրականացրել է իր վաղեմի երազանքն ու լուսանկար հրապարակել, դրան կից գրելով.

«Այսօր եզակի օր է: Այսօր ես իրականացրեցի իմ երազանքը: Ես դեռ ուսանողական տարիքից երազում էի Lamborghini Aventador-ի մասին: Սա բացարձակապես անհավանական ցանկություն էր, մանավանդ այն ժամանակ: Բայց անհնար ոչինչ չկա: Ես հպարտ եմ, որովհետև ես ինքս եմ հասել իմ երազանքին: Ոչ մի վատ բան չկա, որ ինչ-որ մեկը կարող է կատարել ձեր երազանքը: Բայց, դա չի կարող համեմատվել այն զգացողության հետ, երբ ինքդ ես երազանքդ իրականացրել: Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ ուրախությամբ: Դուք իմ ընկերները, իմ ընտանիքը, իմ հանդիսատեսն ու իմ համախոհներն եք և ես աճում եմ ձեր աչքերի առաջ: Ինչ-որ մեկը դա ընդունում է, ինչ-որ մեկը` ոչ: Այնուամենայնիվ, ես ուրախ եմ կիսվել լավ նորություններվ և այն ամենով, ինչ տեղի է ունենում իմ կյանքում: Երազե՛ք ընկերներ, գործե՛ք, մի՛ լսեք որևէ մեկին: Ոգեշնչվե՛ք և վստահ եղեք, որ հասնելու եք ամեն ինչի»: