Ջեսիկա Սիփսոնը պատմել է սեռական բռնության ենթարկվելու մասին

Ջեսիկա Սիփսոնը իր հեղինակային գրքում, որի անունն է «Բաց գիրք», պատմել է, որ փոքր տարիքում սեռական բռնության է ենթարկվել իրենից տարիքով մեծ աղջկա կողմից:
Սիմփսոնը նաև խոստովանել է, որ 8 տարի առաջ հանդիպել է այդ կնոջը և բավականին երկար խոսել է նրա հետ:

«Ես նրան ասացի, որ ներում եմ, բայց չեմ պատրաստվում լռել կատարվածի մասին»,- ասել է երգչուհին այդ կնոջը:
Նշենք, որ ավելի վաղ մի քանի աստղ` Լեդի Գագան, Օպրա Ուինֆրին, Թիմ Ռոտը, նույնպես խոստովանել են, որ ենթարկվել են սեռական բռնության: