Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրությունների պատճառով սկանդալի կենտրոնում է հայտնվել

Նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին որպես անկախ թեկնածու գրանցվելու համար Նյու Ջերսի նահանգում փաստաթղթեր ներկայացրած ռեփեր Քանյե Ուեսթից պահանջված ստորագրությունների մի մասը «թերի» է․ դրանցից շատերը նույն ձեռագիրն ունեն, հայտնում է Daily Mail պարբերականը։

Կայքի փոխանցմամբ՝ ընտրությունների գծով իրավաբան Սքոթ Սալմոնը ռեփերի ներկայացրած ավելի քան 1 300 ստորագրության ուսումնասիրությունից հետո առարկություն է ներկայացրել Պետական ընտրական բաժանմունք։

Սալմոնը հայտնել է, որ շատ խնդիրներ կան Ուեսթի ներկայացրած ստորագրությունների հետ կապված, և դրանք «շատ վատ» և անգամ վիրավորական է որակել:

Ըստ նրա՝ մի շարք ստորագրություններ գրեթե ամբողջովին միանման են, որոշների մոտ էլ հասցեներ չեն ներկայացվել։

Ուեսթի խոսնակն ավելի ուշ հորդորել է հարցերը, այսպես կոչված, քարոզարշավային էլեկտրոնային հասցեին ուղարկել, որից մինչև այժմ պատասխան չի ստացվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը դիմել է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար: Միլիարդատերը փաստաթղթերը ներկայացրել է Նյու Ջերսի նահանգում:

Հայտնի է, որ Ուեսթը հավաքել է 1327 ստորագրություն, ինչը նրան թույլ է տալիս որպես անկախ թեկնածու հայտնվել քվեաթերթիկին:

Ըստ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ավելի քան 1400 ԱՄՆ քաղաքացի դիմել է որպես թեկնածու գրանցվելու համար: Նշվում է, որ նախագահական թեկնածության գրանցման համար անհրաժեշտ թղթաբանությունն այնքան պարզ է, որ որևէ իրավական կամ քաղաքական փորձ չի պահանջում:

Հիշեցնենք, որ Ուեսթն ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել էր հուլիսի սկզբին՝ պարզաբանելով, որ այլևս չի աջակցում գործող հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին:

Photos of the rapper's nominating petition shows a number of signatures appear written by the same hand

Election law attorney Scott Salmon filed the objection with the state Division of Elections after reviewing over 1,300 signatures, 600 of which he said were invalid or incomplete

Many appear nearly identical, including lower-case i's dotted with a small circle