Շուտով Netflix-ում հասանելի կլինի յոթ հեռուստասերիալ, որի գլխավոր հերոսները աֆրոամերիկացիներ են լինելու: Սերիալները պատմում են աֆրոամերիկացիների կյանքի մասին: Այս մասին տեղեկությունները հայտնվել են Strong Black Lead-ի Twitter-ի էջում:
Այդ ցանկում ներառվել են 1990-ականների վերջից 2000-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում նկարահանված ֆիլմեր: «Անկեղծ ասած, սա իմ կյանքի լավագույն նախագիծն է: Մենք աշխատել ենք շատ երկար ժամանակ, որպեսզի այդ ֆիլմերը հասանելի դառնան մեր հարթակում»,- գրել է Netflix-ի գլխավոր մենեջեր Ժասմին Լոուսոնը: