Ավելի է երիտասարդացել. Միլա Յովովիչի ու 5 ամսական դստեր լուսանկարը հիացրել է երկրպագուներին

Միլա Յովովիչը վստահորեն կարող է պարծենալ էր իր բնական գեղեցկությամբ:  44-ամյա դերասանուհին իր նոր լուսանկարում ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման:

Ինչպես գիտեք, Միլան բազմազավակ մայր է: Նա և ռեժիսոր Փոլ Անդերսոնն ունեն 3 դուստրեր` 12-ամյա Էվան, 5-ամյա Դեշիելը և 5 ամսական Օուշանը: Դերասանուհին վերջին ծննդաբերությունից հետո շատ արագ վերականգնեց իր կազմվածքը և անգամ ավելի է երիտասարդ ու թարմ տեսք ունի, քան երրորդ երեխայի ծնունդից առաջ: Միլան նոր լուսանկարում ցույց է տվել նաև իր 5 ամսական դստերը, ով միանգամից գրավել է դերաանուհու եկրպագուների սրտերը: Մարդիկ լուսանկարի մեկնաբանություններում հաճոյախոսություններ ու գեղեցիկ մաղթանքներ են գրել մայրիկին ու փոքրիկին: