«Լերա-Խոլերա». Լերա Կուդրյավցևան ցույց է տվել, թե ինչպիսին է եղել 17 տարեկանում ու պատմել պատանեկության մասին

49-ամյա Լերա Կուդրյավցևան պատմել է իր պատանեկության մասին: Ըստ հեռուստահաղորդավարուհու` հայրն իրեն որդու նման է դաստիարակել:  Կուդրյավցևան մի լուսանկար է հրապարակել, որում նա դեռ 17 տարեկան է: Բանդանայով և համարձակ ջինսե հանդերձանքով աղջնակին նայելիս դժվար է ճանաչել կանացի ու շքեղ Լերային:

«Հայրիկս տղա էր ուզում, բայց ծնվեցի ես: Մայրիկը ուզում էր ինձ Նաստյա կոչել, բայց հայրիկը գնաց և անունս Վալերիա կնքեց: Իմ ամբողջ մանկության ընթացքում ինձ դուր չէր գալիս իմ անունը: Շուրջս բոլորը նորմալ մարդիկ էին` Լենա, Ալյոնա, Տանյա անուններով, իսկ ես «Լերա-Խոլերա» էի»,- խոստովանել է Կուդրյավցևան ու ակնարկել, որ իրեն ծաղրում էին անվնան պատճառով: