Մահացած ռեփերի զոքանչը նրա մարմնի մնացորդների վրա աղ է լցրել. ողբերգության մանրամասները

30-ամյա ռեփեր Էնդի Քարթրայթի (Ալեքսանդր Յուշկո) ողբերգական մահվան մասին նոր ցնցող մանրամասներ են բացահայտվում: Նրա զոքանչը մասնակցել է ռեփերի մարմնից ազատվելու գործընթացին:

Ալեքսանդրը, ըստ իր կնոջ՝ Մարինա Կոհալի, մահացել է հուլիսի 25-ին: Կինը ամուսնուն գտնելով սենյակում մահացած` որոշել է ազատվել մարմնից, որպեսզի թաքցնի նրա երկրպագուներից ռեփերի մահվան պատճառը (թմրամիջոցներից գերդոզավորում): Չորս օր անց Կոհալը դիմել է փաստաբանի, որն էլ արդեն զանգել է ոստիկանություն: Իրավապահ մարմինները ռեփերի բնակարանի սառնարանից գտել են նրա մարմնի մնացորդները:

Ինչպես պարզվեց, Մարինայի մայրը գիտեր դստեր գործողությունների մասին: Ռեփերի կինը զանգահարել է նրան սիրելիի մահից մեկ օր հետո: Էնդիի զոքանչը համոզել է դստերը կապվել իրավապահ մարմինների հետ, բայց մինչ այդ նա օգնել է դստերը ազատվել ամուսնու մարմնից: «Նա գիտեր, թե ինչ է արել Մարինան ու դիակի հոտը կանխելու համար նրանք ռեփերի մարմնի մնացորդների վրա աղ են լցրել ու բնակարանում խունկ վառել»,- ասել է փաստաբան Իրինա Սկուրտան: