Նատալյա Եփրիկյանը դեռ Հայաստանում է ու նոր կադրեր է հրապարակում իր ուրախ ժամանցից

«Comedy woman»-ի մասնակից, պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը, որը դեռ կորոնավիրուսային համավարակից առաջ Հայաստան էր ժամանել, մինչև հիմա այստեղ է։ Նա շարունակում է սոց կայքերում նոր կադրեր հրապարակել ու ցույց տալ, թե ինչպես է անցնում իր ժամանցը հայրենիքում:

Բայց Նատալյայի մտերիմներն ու ընկերները նրան խնդրում են Ռուսաստան վերադառնալ։ Դերասանուհի և «Comedy woman»-ի մասնակից Եկատերինա Վարնավան նույնպես խնդրել է գործընկերուհուն վերադառնալ ու նրա լուսանկարներից մեկի մեկնաբանությունների հավածում գրել. «Խնդրում եմ քեզ, բավական է։ Վերադարձիր տուն»: Իսկ մեր հայրենակցուհին դեռ շարունակում է վայելե հայրենիքի բնությունն ու բացահայտել նոր տեսարժան վայրեր: