Ջիջի Հադիդի երկրպագուները գտնում են, որ նրա տան հարդարանքն անճաշակ է

Ջիգի Հադիդն իր հետևորդներին ցույց է տվել իր տունը, բայց այն նրանց այնքան էլ դուր չի եկել: Անցյալ տարի Ջիջի Հադիդը Նյու Յորքում բնակարան էր գնել: 25-ամյա մոդելը երկրպագուներին հայտնել է, որ ինքնուրույն է կահավորել բնակարանը:

Նա հպարտությամբ ցույց տվել իր աշխատանքի արդյունքը Ինստագրամում, բայց մոդելի հետևորդները ընդհանրապես չեն հավանել տան կահավորումն ու դիզայնը: Մարդիկ սկսել են Ինստագրամում ու Թվիթերում գրել, որ հիասթափված են Ջիջիի ճաշակից: «Նրա տունը կարծես հանրակացարան լինի»,- նշել է օգտատաերերից մեկը: