Աստղագուշակ օգոստոսի 1-ի համար - Showbiz.am

Աստղագուշակ օգոստոսի 1-ի համար

By

Խոյեր
Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել։ Օրն անցկացրեք ավելի հանգիստ միջավայրում ու խուսափեք չմտածված գնումներից։

Ցուլեր
Չարժե անընդհատ հիշողություններով ապրել, որքան էլ դրանք հաճելի լինեն։ Ինքներդ ձեր մեջ ուժ գտեք, որպեսզի վերջապես փակեք անցյալի «դուռը» և ապրեք այս օրով:

Երկվորյակներ
Ավելի լավ է ընկերների հետ շփումը մեկ օրով հետաձգել։ Հին ու դեռ չլուծված հակամարտությունը կարող է իրեն զգացնել տալ, ինչն էլ կարող է վերածվել նոր վեճի:

Խեցգետիիներ
Այսօր հնարավոր է ֆինանասական վիճակը բարելավող առաջարկ ստանաք, մտածեք արդեն իսկ ունեցած աշխատանքի ու նոր առաջարկի տարբերությունների մասին, բայց ընտրեք խելամտորեն։

Առյուծներ
Թույլ մի՛ տվեք, որպեսզի վատ տրամադրությունը կառավարի ձեր օրը։ Պայքարեք դրա դեմ ամեն հնարավոր եղանակով, հակառակ դեպքում այն կփչացնի ձեր երկար սպասված շաբաթ օրը:

Կույսեր
Ներկայիս իրադարձությունները որոշ չափով կդառնան մարգարեական։ Դրանք ձեզ կստիպեն հասկանալ, թե արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել անցյալում և արդյոք գնում եք դեպի ձեր ապագան:

Կշեռքներ
Դուք չպետք է ստիպեք մարդկանց ձեր տեսակետի հետ համաձայնվել։ Նրանք միևնույն է կմնան իրենց կարծիքին, իսկ դուք միայն կխնայեք ձեր ժամանակը, ջանքերն ու պերճախոսությունը:

Կարիճներ
Աայսօր պետք է բացառել բացասական մտքերն ու հիշողությունները։ Անցյալի իրադարձությունները պետք է մնան անցյալում, չպետք է թույլ տաք, որ նրանք թունավորեն ձեր ներկան և ապագան:

Աղեղնավորներ
Օրը բարենպաստ է հարազատ ու կարևոր մարդկանց հետ հանդիպումների ու ջերմ զրույցների համար։ Աշխատեք վայելել նրանց ներկայությունն ու կտրվել առօրյա հոգսերից։

Այծեղջյուրներ
Օրը բոլոր դրական նախադրյալներն ունի ստեղծագործական գործունեության համար, ուստի նույնիսկ նրանք, ում մասնագիտությունը դրա հետ կապ չունի, պետք է ստեղծագործ լինեն իրենց քայլերում։

Ջրհոսներ
Ուշադրություն դարձրեք ձեր հոբբիին․ եթե դրան ավելի շատ ժամանակ եք տրամադրում, քան ձեր աշխատանքին, ապա այն կարող է դառնալ հիմնական զբաղմունք և գումար վաստակելու աղբյուր։

Ձկներ
Վստահորեն համաձայնեք նոր աշխատանքի առաջարկին, այն իսկապես կարող է փոխել ձեր կյանքը։ Մի՛ վախեցեք առաջ շարժվել ու ռիսկի դիմել։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

Սելենա Գոմեսի նոր լուսանկարը. նա նաև հայտնել է իր «Rare Beauty» ապրանքանիշի թողարկման ամսաթիվը

Սելենա Գոմեսն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու դրան կից գրառում կատարել: Երգչուհին հայտնել է կոսմետիկայի սեփական ապրանքանիշի՝...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Դավիթ Գրիգորյանը` իր 29-ամյակի և երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավար, լրագրող և իր համար դերասանությունը ստեղծագործական հոբբի անվանող Դավիթ Գրիգորյանը, ով այժմ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն...
Ավելին